Կեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ». Զգոն եղե՛ք․ ՆԳՆ զգուշացնում է
Այլ
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է որ, վերջին շրջանում կրկին մեծ թափ է հավաքել խարդախության այն ձևը, երբ ՀՀ իրավապահ մարմինների, պետական այլ գերատեսչությունների, բանկային ընկերությունների և ԶԼՄ-ների աշխատակիցների անունից տարբեր հարթակներում (WhatsApp, Viber, Telegram և այլն) բացված կեղծ օգտահաշիվների միջոցով փորձ է արվում քաղաքացիներին տարբեր պատրվակներով ուղղորդել տրամադրել անձնական կամ բանկային տվյալներ կամ կատարել դրամական փոխանցումներ։
Հիշե՛ք՝ նման հաղորդագրությունները և կապի փորձերը իրական չեն և ուղղված են խաբեության միջոցով շահույթ ստանալուն: Խարդախները արհեստականորեն ստեղծում են վախի և շտապողականության իրավիճակ՝ փորձելով ազդել ձեր որոշումների վրա և ստիպել գործել առանց մտածելու:
Կարևոր է որևէ պարագայում չկատարել շտապ գործողություններ, որոնք ուղղված են կապ հաստատողին Ձեր վերաբերյալ որևէ տեղեկատվություն տրամադրելուն:
Նման դեպքերում անմիջապես դադարեցրեք հեռախոսազրույցը և կապ հաստատեք տվյալ գերատեսչության կամ կազմակերպության պաշտոնական հեռախոսահամարով ստուգելու ստացված զանգի իսկությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ