The Times of India. Հնդկաստանի համար կենսական նշանակություն ունեցող բեռներ տեղափոխող 40 նավ արգելափակված է Հորմուզի նեղուցում
Աշխարհ
Հնդկաստան նավթ և հեղուկացված բնական գազ (LNG) մատակարարող մոտ 40 նավ ավելի քան երկու ամիս մնացել է Հորմուզի նեղուցում՝ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով, The Times of India-ին հայտնել են Հարավասիական հանրապետության նավագնացության նախարարության ներկայացուցիչները։
«ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների սեղանի շուրջ շուտափույթ վերադարձը և Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցումը թույլ կտան վերսկսել Հնդկաստանին Հորմուզի նեղուցով անհրաժեշտ բեռների առաքումները», - թերթին հայտնել են աղբյուրները։
Նախարարությունը հավելել է, որ Հնդկաստանը, ինչպես Հորմուզի նեղուցում նավագնացության շրջափակումից տուժած մյուս բոլոր երկրները, հույս ունի Մերձավոր Արևելքում պատերազմի հնարավորինս շուտ ավարտին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից