Պուտինը շնորհավորել է նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների ղեկավարներին ու ժողովուրդներին Հաղթանակի օրվա առթիվ
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է հղել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների, Աբխազիայի (խմբ.՝ միջազգայնորեն չճանաչված) և Հարավային Օսիայի (խմբ.՝ միջազգայնորեն չճանաչված) ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի ու Մոլդովայի ժողովուրդներին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի կապակցությամբ, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի ու Մոլդովայի ժողովուրդներին», - ասվում է Կրեմլի կայքում մայիսի 8-ին հրապարակված հաղորդագրության մեջ։

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ