Սթարմերը չի պատրաստվում հրաժարական տալ՝ չնայած մունիցիպալ ընտրություններում լեյբորիստների անհաջողությանը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր պաշտոնում՝ չնայած մունիցիպալ ընտրություններում Լեյբորիստական կուսակցության անհաջողությանը, այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը։
«Ոչ։ Ես չեմ պատրաստվում հեռանալ», - պատասխանել է Սթարմերը իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ լրագրողների հարցին։
Սթարմերը հայտնել է մինչև իր հնգամյա ժամկետի ավարտը վարչապետ մնալու իր մտադրության մասին։
«Այսօրվա նման դժվար օրերը չեն նվազեցնի խոստացած փոփոխություններին հասնելու իմ վճռականությունը», - հավելել է նա։

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ