Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է կառավարվող սավառնող ավիառումբերի նոր համակարգը
Աշխարհ
Հնդկաստանի Պաշտպանության հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը (DRDO) և ռազմաօդային ուժերը հաջողությամբ անցկացրել են սեփական մշակման կառավարվող սավառնող ավիացիոն ռումբերի նոր համակարգի առաջին թռիչքային փորձարկումները, այդ մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը:
Tactical Advanced Range Augmentation (TARA) համակարգի փորձարկումները տեղի են ունեցել Օդիշայի նահանգի ափերի մոտ:
«TARA-ն գործողության հեռահարության մեծացման մոդուլային լրակազմ է, որն իրենից ներկայացնում է սեփական մշակման սավառնող զենքի առաջին հնդկական համակարգը, որը թույլ է տալիս չկառավարվող մարտագլխիկները վերածել բարձր ճշգրտության կառավարվող զենքի», - նշել է գերատեսչությունը:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ