Սթարմերը հրաժարվել է վաղաժամկետ հրաժարական տալ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը մտադիր չէ վաղաժամկետ լքել պաշտոնը՝ չնայած Լեյբորիստական կուսակցության անհաջողություններին տարածաշրջանային ընտրություններում։ Sky News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետն ինքը։
«Ես մտադիր չեմ հեռանալ», - ասել է Սթարմերը։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունն իսկապես մի շարք սխալներ է թույլ տվել։ Այնուամենայնիվ, ներկայիս վարչապետը պլանավորում է ղեկավարել Լեյբորիստական կուսակցությունը մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ