Պատրաստ է արդյոք Պուտինը ԵՄ-ի հետ բանակցությունների․ Կրեմլ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցել բոլորի հետ, այդ թվում՝ Եվրամիության։ Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հայտարարությունները Եվրամիության և Ռուսաստանի նախագահի միջև բանակցային ներուժի գոյության մասին։
«Պուտինը պատրաստ է բանակցությունների. նա դրա մասին բազմիցս հայտարարել է», - ասել է Կրեմլի խոսնակը։
Նա նշել է, որ ռուսական կողմը չի նախաձեռնել «հարաբերությունների կրճատումը», այլ Բրյուսելն ու առանձին եվրոպական մայրաքաղաքներն են այն նախաձեռնել։
«Մենք պատրաստ կլինենք առաջ մղել մեր երկխոսությունը այնքանով, որքանով եվրոպացիները պատրաստ կլինեն, բայց, ինչպես Պուտինը բազմիցս հայտարարել է, եվրոպացիների կողմից ընդունված դիրքորոշումից հետո մենք չենք նախաձեռնի շփումներ», - բացատրել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ