Լավրովը հայտնել է՝ ով է միջազգային դիվանագիտության մեջ խնդիրներ ստեղծում
Ռուսաստան
Որոշ երկրներ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն վերածել են Ռուսաստանի դեմ ագրեսիայի գործիքի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Նրանք, ովքեր Զելենսկուն վերածել են գործիքի, Արևմուտքի կողմից մեր երկրի դեմ մշակվող ագրեսիայի գլխավոր նիզակի, որը, ըստ էության, արդեն սկսվել է՝ զինելով Կիևի այս նացիստական ռեժիմը, փորձում են ավելի ու ավելի շատ խնդիրներ ստեղծել», - ասել է դիվանագետը։
Լավրովը նաև հայտարարել է, որ եթե Արևմուտքը փորձի իր սպառնալիքները իրականացնել Ուկրաինայի միջոցով Ռուսաստանում Հաղթանակի օրը, ողորմություն չի լինի։ Նախարարը նշել է, որ Արևմտյան երկրները այդքան բարձր չեն գնահատում Հայրենական մեծ պատերազմի արդյունքները։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ