Քաղաքագետը ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը անվանել է «ապադոլարիզացմանն ուղղված քայլ»
Աշխարհ
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը համաշխարհային տնտեսության դոլարիզացիայի դեմ ուղղված ևս մեկ քայլ է։ Այս մասին ասել է քաղաքագետ Աբբաս Ջուման, մեջբերում է Tsargrad.tv-ն։
Փորձագետը հիշեցրել է, որ իրանցի պաշտոնյաները տարիներ շարունակ զգուշացնում էին, որ Հորմուզի նեղուցի փակումը կլինի ագրեսիայի պատասխանը։
«Նրանք այս խաղաքարտը պահեցին մինչև վերջ։ Այսօր այն խաղարկվեց։ Իրանի խորհրդարանն ընդունում է մի օրինագիծ, որը կսահմանի վճար, բայց ոչ դոլարով կամ եվրոյով։ Այն կլինի իրանական ռեալներով», - ասել է Ջուման։
«Նավերին Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվություն տալու համար երկրները ստիպված կլինեն գնել իրանական արժույթ. սա այն է, ինչին հասել է Արևմուտքը», -ընդգծել է նա։

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ