Մյանմայում հայտնաբերվել է հսկայական հազվագյուտ ռուբին
Աշխարհ
Մյանմայում հայտնաբերվել է 2,2 կիլոգրամ քաշ ունեցող հսկայական ռուբին, որի արժեքը կարող է միլիոնավոր դոլարներ կազմել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին։
Մյանմայի տեղեկատվության նախարարության տվյալներով՝ խոսքը 11 հազար կարատ քաշ ունեցող մանուշակակարմիր գույնի բացառիկ թանկարժեք քարի մասին է։ Գերատեսչությունում այն բնութագրել են որպես «չափազանց խոշոր, հազվագյուտ և դժվար հասանելի» ռուբին, սակայն չեն հայտնել, թե կոնկրետ ով է այն հայտնաբերել։
Bloomberg-ը հիշեցնում է, որ 1996 թվականին Մյանմայում հայտնաբերվել էր ավելի մեծ՝ 21,4 հազար կարատանոց ռուբին, սակայն նոր գտածոն համարվում է ավելի արժեքավոր՝ իր գույնի և որակի շնորհիվ։ Հրատարակությունը նաև նշում է, որ 2015 թվականին Մյանմայից ստացված 25,59 կարատանոց ռուբինը Sotheby’s աճուրդում վաճառվել էր ավելի քան 30 միլիոն դոլարով։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից