Ռուսաստանում մեկնաբանել են Զելենսկու այցը ռազմաճակատ
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը ռազմաճակատ նպատակ ունի ցույց տալ, թե նա վերահսկում է իրավիճակը։ Այս մասին սենատորը խոսել է «Лента.ру»-ի հետ զրույցում։
Ջաբարովի խոսքով՝ Զելենսկու այցը որևէ ազդեցություն չի ունենա ռազմաճակատում իրավիճակի վրա։ «Կարծում եմ՝ այդ այցի արդյունքը զրոյական կլինի։ Եկավ ու գնաց։ Յուրաքանչյուր նման այց ընդամենը ժամանակի կորուստ է։ Մենք շարունակելու ենք կատարել մեր առաջադրանքները, և ես մեծ նշանակություն չէի տա նրա այցերին», — նշել է ռուս սենատորը։
Ավելի վաղ Զելենսկին այցելել էր ռազմաճակատի Ալեքսանդրովսկի ուղղություն՝ Զապորոժիեի մարզի Կիևի վերահսկողության տակ գտնվող հատվածում։ Այնտեղ նա լսել էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցը և քննարկել մի շարք ընթացիկ հարցեր, այդ թվում՝ օտարերկրյա զինվորականների ծառայությունը ուկրաինական բրիգադներում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ