Բլոգերը պանրից պայուսակ է գործել և դարձել վիրուսային
Հասարակություն
Սանկտ Պետերբուրգից բլոգեր Նիկան սոցիալական ցանցերում ցուցադրել է իր պատրաստած ուտելի պայուսակը, որը գործել է Չեչիլ տեսակի պանրից։ Տեսանյութը հրապարակվել է նրա Instagram-ի էջում և արագ տարածվել համացանցում։
Բլոգերը ստեղծման համար օգտագործել է Չեչիլ պանրի երեք փաթեթ և գործելու կարթ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա տեսախցիկի առաջ պատրաստում երկար գոտիով աքսեսուարը։ Հրապարակումը դարձել է վիրուսային և հավաքել ավելի քան 10 հազար հավանում։
Ռուսական մեդիան նշում է, որ վերջին տարիներին սոցիալական ցանցերում մեծ տարածում են գտնում անսովոր և ստեղծագործ DIY-գաղափարները։ Ավելի վաղ ևս մեկ ռուսաստանցի՝ Յուլիա Ստերլյագովան, վաճառքի էր հանել Չեռնոբիլի ատոմակայանի տեսքով խոնավացուցիչ, որը ուներ կարմիր լուսավորություն և ծխի էֆեկտ։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում