Շերի որդին դժգոհել է, որ մայրը դադարել է ֆինանսապես աջակցել իրեն
Աշխարհ
Ամերիկացի լեգենդար երգչուհի Cher-ի 49-ամյա որդի Elijah Blue Allman-ը հայտարարել է, որ մայրը դադարել է իրեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հրատարակության տվյալներով՝ տղամարդը ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել և այլևս չի կարողանում նախկին կնոջը ալիմենտ վճարել։ Ավելի վաղ 79-ամյա Շերը դատարանում փորձել էր որդու նկատմամբ խնամակալություն ստանալ՝ պնդելով, որ նա չի կարող ինքնուրույն տնօրինել գումարները՝ մեծ պարտքերի և թմրանյութերի վրա ծախսերի պատճառով։
Ըստ աղբյուրի՝ Էլայջա Բլյու Օլմանը դիմել է Լոս Անջելեսի դատարան՝ պահանջելով վերանայել նախկին կնոջ՝ Marieangela King-ին վճարվող գումարի չափը։ Նա նշել է, որ մայրը դադարել է իրեն ամսական 10 հազար դոլար փոխանցել։ Daily Mail-ը գրում է, որ երգչուհու ֆինանսական աջակցությունը դադարել է դեռ 2021 թվականին։ Ներկայում նրա միակ կայուն եկամուտը մահացած հոր ժառանգությունից ստացվող մոտ 6790 դոլարն է։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ