Իտալիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Եվրոպային անհրաժեշտ է ԱՄՆ-ի ներկայությունը ՆԱՏՕ-ն ուժեղացնելու համար
Համաշխարհային Մամուլ
Իտալիայի արտգործնախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Եվրոպային անհրաժեշտ է ամերիկյան ներկայությունն ու աջակցությունը՝ ՆԱՏՕ-ն ուժեղացնելու համար։ Նրա խոսքերը փոխանցում է Sky TG24 հեռուստաալիքը։
Անտոնիո Տայանիի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Եվրոպայի անվտանգության համար կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի ներկայությունը մայրցամաքում։ «Ես ընդգծեցի, որ մեզ համար կարևոր է ամերիկյան ներկայությունը Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ն ուժեղացնելու համար», — հայտարարել է Իտալիայի արտգործնախարարը։ Միաժամանակ նա նշել է, որ եվրոպական երկրներն էլ պետք է շարունակեն ամուր աջակցել դաշինքին և մեծացնեն իրենց պատասխանատվությունը անվտանգության հարցերում։
Անտոնիո Տայանին նաև նշել է, որ Եվրոպան և Իտալիան ունեն ԱՄՆ-ի կարիքը, սակայն նույնքան կարևոր է նաև Եվրոպայի դերը Վաշինգտոնի համար։ Ավելի վաղ իտալացի պաշտոնյան քննադատել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Հռոմի պապի հասցեին՝ ընդգծելով, որ Իտալիայի կառավարությունը պաշտպանում է խաղաղության և դիվանագիտական լուծումների գաղափարները։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ