WSJ. ԱՄՆ-Իրան բանակցությունները Պակիստանում կարող են վերսկսվել հաջորդ շաբաթ
Աշխարհ
Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Իսլամաբադում հաջորդ շաբաթ, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների հետ աշխատում են փոխըմբռնման հուշագրի մշակման վրա, որը կսահմանի պատերազմը դադարեցնելու մեկամսյա բանակցությունների պայմանները: Թերթը նշում է, որ բանակցությունները կարող են վերսկսվել Իսլամաբադում արդեն հաջորդ շաբաթ: Եթե կողմերը առաջընթաց գրանցեն, սկզբնական մեկամսյա ժամկետը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ, գրում է թերթը։
Ուրբաթ օրը Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հաղորդել է, որ Պակիստանի միջնորդությամբ անցկացվող խորհրդակցությունների մասնակիցները «կենտրոնացած են պատերազմը դադարեցնելու, Հորմուզի նեղուցը բացելու և ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության շրջափակումը մեղմելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի վրա»: Սակայն «Ալ Արաբիայի» աղբյուրը ընդգծել է, որ «բանակցային գործընթացը դժվար է, և խոչընդոտները մնում են»:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ