ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի
Աշխարհ
ԱՄՆ Հարավային հրամանատարության տվյալներով՝ ուրբաթ՝ մայիսի 8-ին, Միացյալ Նահանգները ևս մեկ հարված է հասցրել նավի, որը կասկածվում է Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար օգտագործելու մեջ։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավը շարժվում էր Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», - նշվում է հրամանատարության X էջում։
Հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, մեկը՝ ողջ մնացել։ Հարավային հրամանատարությունը տեղեկացրել է Ափային պահպանությանը՝ ակտիվացնելու որոնողական-փրկարարական համակարգը։ ԱՄՆ զինծառայողներից ոչ ոք չի տուժել։
Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է «Հարավային նիզակ» գործողության մեկնարկի մասին՝ թմրամիջոցների դեմ պայքարի համար, որը սկսվել է 2025 թվականի նոյեմբերին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ