Լաուրա Ֆերնանդեսը ստանձնել է Կոստա Ռիկայի նախագահի պաշտոնը
Աշխարհ
Քաղաքագետ Լաուրա Ֆերնանդեսը պաշտոնապես ստանձնել է Կոստա Ռիկայի 50-րդ նախագահի պաշտոնը․ կպաշտոնավարի 2026-2030 թվականը: CRHoy-ի տվյալներով՝ երդմնակալության և իշխանության փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Սան Խոսեի Ազգային մարզադաշտում։
Հեռացող առաջնորդ Ռոդրիգո Չավեսը Ֆերնանդեսին է հանձնել նախագահական գոտին: Հրատարակության համաձայն՝ պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ելույթում նոր նախագահը խոստացել է շարունակել նախորդ վարչակազմի քաղաքականությունը, իրականացնել խորը բարեփոխումներ և վճռականորեն պայքարել կազմակերպված հանցավորության դեմ։
Միջոցառմանը մասնակցել են 71 երկրների ներկայացուցիչներ: Ֆերնանդեսը Կոստա Ռիկայի պատմության մեջ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցնող երկրորդ կինն է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ