Spirit Airlines-ի փակումը կարող է թեթևացնել ավիացիոն շարժիչների ճգնաժամը
Աշխարհ
Ամերիկյան բյուջետային Spirit Airlines ավիաընկերության գործունեության դադարեցումը կարող է մասամբ լուծել նոր սերնդի ավիացիոն շարժիչների պակասի խնդիրը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոլորտի ղեկավարների և վերլուծաբանների գնահատականներին։
Spirit Airlines-ը մայիսի 1-ից դադարեցրել է իր ամբողջ Airbus նավատորմի շահագործումը՝ վառելիքի բարձր գների պատճառով։ Ընկերության սնանկացումից հետո նրա A320neo ինքնաթիռների մի մասը սկսվել է ապամոնտաժվել՝ պահեստամասեր ստանալու նպատակով։ Ամենամեծ պահանջարկը վերաբերում է RTX ընկերության Pratt & Whitney GTF շարժիչներին, որոնք օգտագործվում են Airbus A320neo ինքնաթիռներում և ներկայում համարվում են դեֆիցիտային։
Փորձագետների խոսքով՝ որոշ դեպքերում շարժիչներն ավելի արժեքավոր են դարձել, քան հենց ինքնաթիռները։ Reuters-ը նշում է, որ հարյուրավոր A320neo ինքնաթիռներ ամբողջ աշխարհում կանգնած են շարժիչների ստուգման և վերանորոգման երկար հերթերի պատճառով։ Spirit Airlines-ի նավատորմից ազատվող շարժիչներն այժմ կարող են ժամանակավորապես մեղմել շուկայի ճնշումը։ Միաժամանակ ԱՄՆ սնանկության դատարանը արդեն թույլատրել է արագացնել Spirit Airlines-ի ինքնաթիռների վաճառքն ու լուծարման գործընթացը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ