Պուտինը հայտարարել է, որ բազմաբևեռ աշխարհը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրության վրա
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ձևավորվող բազմաբևեռ աշխարհակարգը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա։ Նա այս մասին ասել է Կարմիր հրապարակում անցկացված Հաղթանակի շքերթի ժամանակ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձին։
Պուտինի խոսքով՝ ներկայում ձևավորվող «ավելի արդար բազմաբևեռ ճարտարապետությունը» պետք է ամբողջությամբ հենվի ՄԱԿ-ի կանոնադրության նորմերի վրա և առաջնորդվի հավասար ու անբաժանելի անվտանգության սկզբունքով։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ աշխարհակարգի նոր մոդելը պետք է ապահովի բոլոր պետությունների անվտանգությունն ու հավասար իրավունքները։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ աշխարհի բոլոր ժողովուրդների նախնիները սերունդներին պատգամել են պահպանել խաղաղությունը, և հենց այդ գաղափարը պետք է դառնա ապագա աշխարհակարգի հիմքը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ