Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ խաղաղ համաձայնության հասնելու ճանապարհը երկար է
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ խաղաղ համաձայնության հասնելու գործընթացը երկար և բարդ ճանապարհ է լինելու։ Նրա խոսքերը հրապարակվել են լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ-ը փորձում է արագացնել բանակցային գործընթացը, սակայն ուկրաինական կարգավորման թեման չափազանց բարդ է։ «Պարզ է, որ ամերիկյան կողմը շտապում է, բայց ուկրաինական կարգավորման հարցը չափազանց բարդ է։ Խաղաղ համաձայնության հասնելու ճանապարհը շատ երկար է և լի է բարդ մանրամասներով», — հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
Այսպիսով Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, ըստ որի՝ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ պայմանով, որ խաղաղ գործընթացում նկատվի իրական առաջընթաց։ Ավելի վաղ Ռուբիոն չէր բացառել նաև, որ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել միջնորդությունից, եթե բանակցություններում շոշափելի արդյունքներ չլինեն։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ