Կրեմլը հայտարարել է, որ Ֆիցոն Պուտինին չի փոխանցել Զելենսկու ուղերձը
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չի փոխանցել որևէ ուղերձ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Լրագրողները Պեսկովին հարցրել են՝ արդյոք Պուտինին փոխանցվել է այն ուղերձը, որի մասին ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել մամուլում։ Կրեմլի ներկայացուցիչը կարճ պատասխանել է․ «Ոչ, չի փոխանցվել»։
Մայիսի 7-ին լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, թե Ռոբերտ Ֆիցոն Մոսկվա կատարած այցի ընթացքում մտադիր է Պուտինին փոխանցել Զելենսկու ուղերձը։ Հաջորդ օրը Սլովակիայի վարչապետը ժամանել էր Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ