Կրեմլում մեկնարկել են Պուտինի և Ֆիցոյի բանակցությունները
Ռուսաստան
Կրեմլում մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի բանակցությունները։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ պաշտոնական հանդիպումից առաջ երկու առաջնորդները կարճ զրույց են ունեցել «ոտքի վրա»՝ Կրեմլի Կանաչ հյուրասենյակում՝ թարգմանչի մասնակցությամբ։ Դրանից հետո նրանք ուղևորվել են Մեծ Կրեմլյան պալատի Սուրբ Եկատերինայի շքանշանի դահլիճ, որտեղ անցկացվում են հիմնական բանակցությունները։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռոբերտ Ֆիցոն դեռ չի փոխանցել Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ենթադրյալ ուղերձը։ Այն մասին, որ Սլովակիայի վարչապետը մտադիր է նման ուղերձ փոխանցել, լրատվամիջոցները հայտնել էին մայիսի 7-ին։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում