Կրեմլում հայտարարել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումների ակտիվացման մասին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ վերջին օրերին ակտիվացել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները՝ Ուկրաինայից հնչող սպառնալիքների և Մոսկվայի պատասխան հայտարարությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ուշակովի խոսքով՝ կողմերի միջև ակտիվ բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնության հասնել ժամանակավոր հրադադարի հարցում։ «Մասնավորապես Կիևին ուղղված մեր նախազգուշացումների ֆոնին ակտիվացել են մեր շփումները ամերիկացիների հետ, որոնց ընթացքում մենք համաձայնության եկանք հրադադարի շուրջ», — հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնականը։
Ավելի վաղ Ուշակովը քննադատել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, որը վերաբերում էր Մոսկվայում Հաղթանակի շքերթի անցկացմանը՝ այն անվանելով «ցիրկ և ծաղրածություն»։ Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ռուսաստանը համաձայնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած եռօրյա հրադադարի նախաձեռնությանը։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր