Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Եվրոպայում նոր «երկաթե վարագույր» է ձևավորվում
Աշխարհ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Եվրոպայում կրկին ձևավորվում է նոր «երկաթե վարագույր»։ Նրա խոսքերը հրապարակվել են Կրեմլի Telegram-ալիքում՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում։
Ֆիցոյի խոսքով՝ Եվրոպայում աճում է բաժանվածությունը, սակայն ինքը շարունակում է աջակցել փոխշահավետ և բարեկամական հարաբերություններին։ «Ես տեսնում եմ, որ մեզ մոտ կրկին ձևավորվում է “երկաթե վարագույր”։ Ես կողմ եմ փոխշահավետ և ընկերական հարաբերություններին», — հայտարարել է Սլովակիայի վարչապետը։
Ռոբերտ Ֆիցոն նաև վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում Ռուսաստանն ու Սլովակիան կարող են մի շարք քայլեր իրականացնել «նորմալ հարաբերությունները վերականգնելու» ուղղությամբ։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը կատակել էր Ֆիցոյի Մոսկվա կատարած բարդ թռիչքի մասին․ Սլովակիայի վարչապետը Հաղթանակի շքերթին մասնակցելու համար ստիպված էր Մոսկվա հասնել Չեխիայի, Գերմանիայի և Շվեդիայի տարածքով։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ