Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը Երազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը Մոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին 

Շուշիում իրականացվում են հայկական մշակութային ինքնության վերացման և պատմության կեղծման ծրագրեր

Գիտություն և Մշակույթ

«Բաքվի բռնապետական ռեժիմը շարունակում է իր հակահայ և ցեղասպան քաղաքականությունը՝ թիրախավորելով ոչ միայն հայ ժողովրդի հիմնարար իրավունքները, այլև Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Ինչպես Արցախի մյուս բնակավայրերում, այնպես էլ Շուշիում իրականացվում են հայկական մշակութային ինքնության վերացման և պատմության կեղծման հետևողական ծրագրեր»,- նշում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահՀովիկ Ավանեսովը։

Նա գրել է. «Ադրբեջանական իշխանությունները նպատակաուղղված կերպով ոչնչացնում, պղծում և աղավաղում են հայկական եկեղեցիները, պատմաճարտարապետական հուշարձանները, գերեզմանատները և մշակութային արժեքները՝ փորձելով վերացնել հայկական պատմական ներկայության բոլոր հետքերը։ Այդ քաղաքականությունը միջազգային իրավունքի, համամարդկային արժեքների և քաղաքակիրթ աշխարհի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում է։ Սա մշակութային ցեղասպանություն է, որը պահանջում է անհապաղ և հասցեական արձագանք։

Արցախի մշակութային ժառանգության դեմ իրականացվող այս քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության, մասնագիտական կառույցների և մշակութային կազմակերպությունների հստակ ու սկզբունքային գնահատականին։ Այլևս անթույլատրելի է ձևական հայտարարություններով կամ պասիվ դիտորդի դիրքով սահմանափակվելը, երբ համակարգված կերպով ոչնչացվում է հազարամյակների հայկական մշակութային ժառանգությունը։

Այս առումով անհրաժեշտ եմ համարում հստակ պահանջ ներկայացնել ինչպես Հայաստանի Հանրապետության իշխանություններին, այնպես էլ միջազգային հանրությանը՝ դադարեցնել անգործությունն ու լռությունը և ձեռնարկել իրական, գործուն և արդյունավետ քայլեր Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։

ՀՀ իշխանությունները պարտավոր են միջազգային բոլոր հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարցը, նախաձեռնել իրավաքաղաքական և դիվանագիտական գործուն գործընթացներ, ինչպես նաև ապահովել հայկական մշակութային արժեքների պահպանությանն ուղղված համազգային և միջազգային ջանքերի համակարգումը։

Միաժամանակ միջազգային կառույցները, հատկապես մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող կազմակերպությունները, պարտավոր են ոչ միայն դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպան քաղաքականությունը, այլև կիրառել հստակ վերահսկողական և կանխարգելիչ մեխանիզմներ՝ ապահովելու հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանությունը Արցախի բռնազավթված տարածքներում։ Միջազգային հանրության լռությունն ու անգործությունը միայն խրախուսում են նոր հանցագործությունները։

Այդուհանդերձ, որևէ բռնապետական վարչակարգ ի զորու չէ վերացնելու ժողովրդի պատմական հիշողությունը, մշակութային ինքնությունը և հայրենիքին պատկանելու գիտակցությունը։ Շուշին եղել է, կա և մնալու է հայկական քաղաք։ Նրա հոգևոր ու մշակութային էությունը անքակտելիորեն կապված է հայ ժողովրդի բազմադարյա պատմության հետ։

Մենք համոզված ենք, որ պատմական արդարությունը վերականգնվելու է։ Վստահ ենք, որ Շուշին վերազատագրվելու է և կրկին դառնալու է հայ ժողովրդի հաղթանակի, ազգային վերածննդի և միասնականության խորհրդանիշը։ Վերականգնվելու են հայկական սրբավայրերը, մշակութային օջախներն ու պատմական հուշարձանները, իսկ Շուշին իր արժանի տեղն է զբաղեցնելու համահայկական հոգևոր և մշակութային կյանքի կենտրոնում։

Հատկապես կարևոր եմ համարում ընդգծել, որ ապագայում Շուշին պետք է վերածվի համահայկական մշակութային մայրաքաղաքի՝ դառնալով հայկական մշակույթի, գիտության, կրթության, արվեստի և հոգևոր կյանքի համազգային կենտրոն։ Շուշին կոչված է վերագտնելու իր պատմական առաքելությունը և նորից դառնալու հայ ժողովրդի ստեղծագործական ու ազգային ոգու խորհրդանիշ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
Ամենադիտված