Փարիզում տեղի է ունեցել «Անմահ գնդի» երթը
Աշխարհ
Փարիզում «Անմահ գունդ» երթի մասնակիցները կրում էին Հաղթանակի դրոշը և խորհրդային դրոշները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Հաղթանակի օրվան նվիրված հիշատակի միջոցառման մասնակիցները ուրբաթ կեսօրին հավաքվել էին Ֆրանսիայի մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի մոտ գտնվող պատմական կրկեսում՝ իրենց հետ բերելով Հայրենական մեծ պատերազմում կռված իրենց սիրելիների լուսանկարները», - նշվում է հաղորդագրության մեջ։
«Անմահ գունդը» շարժվել է դեպի Պեր Լաշեզ գերեզմանատուն, որտեղ միջոցառումը կավարտվի Ֆրանսիական դիմադրության ռուս մասնակիցների հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողությամբ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ