ԵՄ-ն ճանաչել է Ռուսաստանի ռազմական գերազանցությունը. եվրահանձնակատար Կուբիլիուս
Աշխարհ
Ռուսաստանը դեռևս ռազմական առումով գերազանցում է ՆԱՏՕ-ին, Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։
«Ռուսաստանը մեզանից առաջ է, բավականին զգալիորեն, և հենց սա է մեզ անհանգստացնում։ Այն, ինչ պետք է անել, մեր արդյունաբերություններին ստիպելն է ավելացնել արտադրությունը և դա անել ավելի արագ։ Եվրոպայում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կողմից ԵՄ կամ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեմ ագրեսիայի հնարավորությունը իրական է», - նշել է նա։
Ըստ Կուբիլիուսի, Ռուսաստանի աճող ռազմական արտադրությունը պետք է մտահոգության առիթ լինի ամբողջ դաշինքում, բայց ԵՄ-ն ներկայումս բավականաչափ արագ չի ավելացնում զենքի արտադրությունը անհապաղ պահանջարկը բավարարելու համար։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել