Զբոսանավի վրա ավելի քան 100 մարդ նորովիրուսով է վարակվել
Աշխարհ
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները հայտնել են, որ Caribbean Princess զբոսանավի վրա նորովիրուսով վարակվել է ավելի քան 100 մարդ։
Գործակալության տվյալներով՝ վարակվել է 115 մարդ, այդ թվում՝ 102 ուղևոր և 13 անձնակազմի անդամ։ Նավի վրա կա ավելի քան 3000 ուղևոր և 1131 աշխատակից։
CDC-ն պարզաբանել է, որ վարակվածները հիմնականում բողոքել են փսխումից։ Վարակվածները մեկուսացվել են իրենց խցիկներում, և կենսաբանական նմուշներ են վերցվել թեստավորման համար։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում