Բունդեսվերը հայտարարել է Ռուսաստանի հետ «բաց» պատերազմը կանխելու իր ցանկության մասին
Աշխարհ
Գերմանիան ռազմականացվում է Ռուսաստանի հետ «բաց ռազմական հակամարտությունը» կանխելու համար «Ուկրինֆորմին» տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության քաղաքականության դաշնային ակադեմիայի նախագահ, գեներալ-մայոր Վոլֆ-Յուրգեն Շտալը։
«Մենք պետք է ավելի դիմացկուն դառնանք, մասնավորապես՝ արդեն իսկ իրականացվող հիբրիդային հարձակումների նկատմամբ։ Եվ մենք պետք է կարողանանք պաշտպանվել, որպեսզի մեր պաշտպանական կարողությունները ամրապնդելով՝ կարողանանք կանխել բաց ռազմական հակամարտությունը, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ։ Ի վերջո, Ռուսաստանը մնում է Եվրոպայի ամենամեծ անվտանգության սպառնալիքը տեսանելի ապագայում», - հայտարարել է Շտալը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում