Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստան
Երևանում մայիսի 11-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում՝ 16–19 մ/վ արագությամբ։ Մայիսի 10-ին եղանակը կլինի առանց տեղումների։
Հանրապետության տարածքում մայիսի 10-ին և 11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Մայիսի 8-ի գիշերը և առավոտյան առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Մայիսի 10-ի և 11-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2–5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ մինչև 16–20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 9–11-ին աստիճանաբար կբարձրանա 5–7 աստիճանով։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում