Ինչպե՞ս է փոխվել և մեծացել «Կարգին հաղորդում»-ից հայտնի Անդրանիկը
Ժամանց
Հայկական հեռուստաեթերի ամենահաջողված և կուլտային հումորային նախագծերից մեկը՝ «Կարգին հաղորդումը», մինչ օրս էլ շարունակում է վայելել մեծ սեր հանդիսատեսի կողմից, իսկ նախագծից բազմաթիվ արտահայտություններ արդեն դարձել են թևավոր խոսքեր։
Նախագծի հաջողության մեջ նշանակալի դեր են ունեցել թե՛ Մկրտիչ Արզումանյանը և Հայկ Մարությանը, թե՛ ստեղծագործական թիմը և մյուս դերասանները։
Նրանցից մեկը նաև Անդրանիկ Բարսեղյանն է, ով «Կարգին հաղորդման» սկետչերում նկարահանվում էր դեռ պատանի տարիներին, և նրա մասնակցությամբ դրվագները լայն տարածում ու մեծ սեր են վայելել։
Այսօր Անդրանիկը այլևս չի ներգրավված ոլորտում, չի մասնակցում նոր նախագծերի և ակտիվ չէ նաև սոցիալական ցանցերում՝ ընտրելով այլ ուղղություն իր կյանքում։ Տարիների ընթացքում նա ամուսնացել է և ունի դուստր, սակայն նրա մասնակցությամբ սկետչերը մինչ օրս շարունակում են տարածվել և հավաքել մեծ դիտումներ։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում