ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա 

Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի

Աշխարհ

Հանտավիրուսի մահացու բռնկման էպիկենտրոնում հայտնված կրուիզային լայները կիրակի վաղ առավոտյան ժամանել է իսպանական Տեներիֆե կղզի, որտեղից էլ կսկսվի ուղևորների հայրենիք վերադառնալու գործընթացը, հայտնում է NBC News-ը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուրբաթ օրը հայտնել է, որ «Hondius» նավի բորտին եղել է հանտավիրուսով վարակման վեց հաստատված և երկու կասկածելի դեպք։

Պաշտոնական անձանց փոխանցմամբ՝ վարակվածներից երեքը մահացել են, ընդ որում՝ նրանցից երկուսը՝ հենց նավի բորտին: ԱՀԿ համաճարակների և համավարակների պատրաստվածության բաժնի ղեկավար, դոկտոր Մարիա Վան Կերխովը շաբաթ օրը հայտնել է, որ ափ իջնելուց հետո բոլոր ուղևորները, որոնք չունեն հիվանդության ախտանշաններ, փոքր նավակներով կտեղափոխվեն ցամաք, որտեղ կանցնեն բժշկական հետազոտություն: Նավի բորտին գտնվող 17 ամերիկացիները ինքնաթիռով կտեղափոխվեն Միացյալ Նահանգներ և կգտնվեն Ազգային կարանտինային բաժանմունքի հսկողության տակ: Օմահայի Նեբրասկա համալսարանի բժշկական կենտրոնի տարածքում գտնվող այս հաստատությունը մասնագիտացած է առավել վտանգավոր վարակիչ հիվանդություններ ունեցող պացիենտների բուժման մեջ, հայտնել են բժշկական կենտրոնից:

Իսպանիայի, Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի կառավարությունները միջոցներ են ձեռնարկել, որպեսզի նավի բորտին գտնվող իրենց քաղաքացիները վերադառնան հայրենիք և անցնեն կարանտինի կամ մեկուսացման:

Ըստ «Oceanwide Expeditions» կրուիզային օպերատորի տվյալների՝ Նիդերլանդներին պատկանող նավը, անձնակազմի մի մասի և ուղևորների ուղեբեռի հետ միասին, կշարունակի հնգօրյա ուղևորություն կատարել դեպի հոլանդական Ռոտերդամ նավահանգիստ:

Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիան հայտնել է, որ նավի բորտին մահացած անձի մարմինը նույնպես կմնա նավում։ Նա նշել է, որ մարմինն ամբողջական ախտահանման կենթարկվի Նիդերլանդներում:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչներն ընդգծում են, որ համաշխարհային բնակչության և Արևմտյան Աֆրիկայի ափերի մոտ գտնվող Տեներիֆեի բնակիչների համար առկա ռիսկի մակարդակը դեռ փոքր է:

Շաբաթ օրը Տեներիֆեի բնակիչներին ուղղված իր ուղերձում ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մտահոգություն է հայտնել վիրուսի տարածման վտանգի վերաբերյալ։ «2020 թվականի մարտահրավերները դեռևս արդիական են, և ես ոչ մի վայրկյան չեմ թերագնահատում դրանք,- ասել է Թեդրոսը,- բայց ինձ պետք է, որ դուք հստակ լսեք ինձ. սա հերթական COVID-ը չէ։ Ներկա պահին հանտավիրուսի հետ կապված հանրային առողջապահական ռիսկը մնում է ցածր։ Ես և իմ գործընկերները միանշանակ հայտարարել ենք այդ մասին, և ես հիմա կրկնում եմ դա ձեզ համար»։

Վիրուսների այս խմբից հայտնի է, որ միայն «Անդյան» շտամն է (որը հայտնաբերվել է «Hondius»-ի պարագայում) փոխանցվում մարդուց մարդուն, սակայն, ԱՀԿ տվյալներով, դա սովորաբար տեղի է ունենում միմյանց հետ շատ սերտ կապեր ունեցող անձանց շրջանում։ Մայիսի 2-ին՝ Արգենտինայի Ուշուայա քաղաքից նավի դուրս գալուց մեկ ամիս անց, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդում է ստացել բորտում գտնվող «ծանր շնչառական հիվանդություններ ունեցող ուղևորների խմբի» մասին։

Այդ ժամանակ նավում եղել է 147 ուղևոր և անձնակազմի անդամ, սակայն, ըստ ԱՀԿ-ի, 34 հոգի ավելի վաղ արդեն ափ են իջել։

Այս մասին հաղորդվել է նավի բորտին գրանցված առաջին մահվան դեպքից մի քանի շաբաթ անց։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 11-ին և մահացել էր մի նիդերլանդացի: Այդ ժամանակ «մահվան պատճառն անհայտ էր, և նավում վիրուսի կամ վարակի որևէ նշան չկար»,- ասված է «Oceanwide Expeditions»-ի հաղորդագրության մեջ:

Ըստ ԱՀԿ տվյալների՝ նրա կինը մահացել է ապրիլի 26-ին հարավաֆրիկյան կլինիկաներից մեկում: ԱՀԿ-ն և «Oceanwide Expeditions»-ը հայտնում են նաև երրորդ մահվան դեպքի մասին. մայիսի 2-ին նավի բորտի վրա մահացել է մի գերմանուհի:

Երկու օր անց հանտավիրուս է հաստատվել մի ուղևորի մոտ, որը բժշկական ցուցումով տարհանվել և տեղափոխվել է Հարավային Աֆրիկայի հիվանդանոցներից մեկը, հայտնել են ընկերությունից:

ԱՀԿ տվյալներով՝ հանտավիրուսից մահացությունը հասնում է 40-50%-ի, իսկ ռիսկի խմբում հիմնականում տարեցներն են։ Հատկանշական է, որ լայների ուղևորների միջին տարիքը 65-ն է։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին
Ամենադիտված