Ֆրանսիայի կառավարությունը Իլոն Մասկին մեղադրում է այն բանում, ինչն ինքն է անում․ Դուրով
Աշխարհ
Ֆրանսիայի կառավարությունը X-ին և Իլոն Մասկին մեղադրում է հենց այն նույն բաների մեջ, որոնք անում է հենց ինքը՝ Ֆրանսիայի կառավարությունը, գրել է Telegram հարթակի հիմնադիր Պավել Դուրովը։
Մասնավորապես, ըստ Դուրովի, Մասկի հասցեին հնչեցված մեղադրանքների ցանկում ներառված են անձնական տվյալների անօրինական հավաքագրումը, ոչ պատշաճ պաշտպանությամբ անձնական տվյալների մշակումը, ավտոմատացված համակարգերից տվյալների արտահանումը և էլեկտրոնային հաղորդակցության գաղտնիության խախտումը։
«Ֆրանսիայի կառավարությունը խուճապի մեջ է։ Նրանք գիտեն, որ 2027 թվականի մեծ քաղաքական տեղաշարժը կբացահայտի իրենց չարագործությունները։ Ուստի նրանք փորձում են ցանկացած պատրվակով լռեցնել խոսքի ազատությամբ զբաղվող հարթակները։ Նրանք կարծում են, որ այս քայլ անպատիժ կմնա։ Ազատ աշխարհը պետք է աջակցի Իլոնին և X-ին՝ ֆրանսիական պետության այս անբարոյական հարձակման դեմ պայքարում։ Telegram-ն աջակցում է X-ի մեր եղբայրներին ու քույրերին՝ հանուն մեր ազատությունների մղվող պայքարում»,- գրում է Telegram-ի հիմնադիրը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում