Ֆրանսիայում «Շառլ դը Գոլ» օդանավակայանի մոտակայքում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել
Աշխարհ
Ֆրանսիայի «Շառլ դը Գոլ» օդանավակայանի մոտակայքում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել, որին մասնակցել է մոտ 60 հրշեջ, հաղորդում է Parisien թերթը՝ հղում անելով Վալ-դ’Ուազի հրշեջ ծառայությանը։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հրապարակվել, որոնցում երևում էր օդանավակայանի մոտ բարձրացող սև ծխի մեծ սյուն։
«Վալ դ’Ուազ դեպարտամենտի երկնքում հսկայական սեւ ամպ է կուտակվել։ Շաբաթ երեկոյան հրդեհ է բռնկվել «Շառլ դը Գոլ» օդանավակայանի մոտակայքում: Հրդեհը, որը սկսվել է պահեստում, պահանջել է մոտ 60 հրշեջների միջամտություն», – նշվում է հրատարակության հոդվածում։
Թերթի տվյալներով՝ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհի բռնկման հանգամանքները դեռևս անհայտ են։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում