Իրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերին
Աշխարհ
Իրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերին։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան՝ կոչ անելով այդ երկրներին չենթարկվել ԱՄՆ-ին, այլապես նրանք անպայման խնդիրների կբախվեն:
«Իսլամական Հանրապետությունը նաև կընդլայնի ռազմական գործողությունների գոտին, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին ագրեսիա սկսեն իր դեմ»,-նշել է նա:
Հիշեցնենք՝ ԻՀՊԿ-ն նավերին զգուշացրել էր հեռու մնալ Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերից։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում