Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
Սպորտ
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Իտալիայում անցկացված Sardinia World Chess Festival 2026 շախմատի միջազգային մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հայկը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Հայ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը նույնպես վաստակել է 7 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։
Լավագույն եռյակը ունի հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Ֆրեդերիկ Սվանե՝ 7.5 միավոր
2-րդ տեղ՝ Հայկ Մարտիրոսյան՝ 7 միավոր
3-րդ տեղ՝ Յան Նեպոմնյաշչի՝ 7 միավոր:
Հայաստանից մասնակցում էին նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, որոնք վաստակեցին 5.5 միավոր։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում