Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Հասարակություն
Մայիսի 11-ին՝ ժամը 04։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։40-ին, մարվել՝ 05։55-ին։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում