Վայրէջքի ժամանակ հրդեհվել է «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռը (տեսանյութ)
ԱշխարհԿատմանդուի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ հրդեհ է բռնկվել Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքի ժամանակ, մայիսի 11-ին հայտնել է Nepal News-ը՝ հղում անելով օդանավակայանի վարչակազմին։
Ինքնաթիռը Ստամբուլից էր թռչում։ Թռիչքուղուն վայրէջք կատարելիս վայրէջքի մեխանիզմի անիվներից մեկում հրդեհ է բռնկվել։ Սոցիալական ցանցերում տեղադրված կադրերում երևում են բոցեր և ծուխ, որոնք դուրս են գալիս վայրէջքի մեխանիզմից, երբ ինքնաթիռը շարժվում է թռիչքուղով։
Օդանավում եղել է 284-289 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 11 անդամ։ Բոլոր ուղևորներն ու անձնակազմը տարհանվել են արտակարգ ելքերի միջոցով։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ոչ ոք չի տուժել։ Հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում