ԱՄՆ-ը և Իսրայելը սխալ են գնահատել Հորմուզի իրավիճակը. Նեթանյահու
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փաստացի խոստովանել է, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները չեն գիտակցել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի լուրջ հետևանքները նախքան Իրանի դեմ պատերազմ սկսելը։
Նա այս հայտարարությունն արել է կիրակի օրը CBS News-ին տված հարցազրույցում։ Իսրայելի վարչապետին խնդրել են մեկնաբանել լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ Իրանի դեմ ռազմական գործողությունից առաջ ամերիկացիների հետ զրույցներում նա պնդել էր, որ երկրի ղեկավարությունը այնքան կթուլանա, որ չի կարողանա փակել Հորմուզի նեղուցը։
«Չեմ կարծում, որ մենք կարող էինք ճշգրիտ հաշվարկել դա, բայց կարծում եմ, որ Հորմուզի նեղուցի հարցը գիտակցվեց մարտական գործողությունների ընթացքում»,-պնդել է Նեթանյահուն։
«Ես վստահ չեմ, որ մենք սխալ ենք մեկնաբանել իրավիճակը», – հայտարարել է Նեթանյահուն՝ պնդելով, որ ներկայիս իրավիճակը «հսկայական ռիսկեր է ներկայացնում Իրանի համար»։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում