Լեհաստանում մեկ մարդ գտնվում է սանիտարական հսկողության տակ՝ հանտավիրուսի պատճառով
Աշխարհ
Լեհաստանում մեկ մարդ գտնվում է սանիտարական հսկողության տակ՝ հանտավիրուսային վարակի կասկածի պատճառով, հաղորդում է RMF FM ռադիոն՝ հղում անելով երկրի գլխավոր սանիտարական տեսուչին։
«Պատճառը հնարավոր շփումն է զբոսանավի ուղևորի հետ, որտեղ հայտնաբերվել է հանտավիրուսային վարակ», - նշել է ռադիոկայանը։
Ռադիոյի տվյալներով՝ սանիտարահամաճարակային հսկողության տակ գտնվող անձը ախտանիշներ չունի։ Կարանտինը կտևի յոթ օր։
Մահացու հանտավիրուսի բռնկում է տեղի ունեցել հոլանդական MV Hondius զբոսանավի վրա, որը Արգենտինայից դեպի Կաբո Վերդե էր ուղևորվում: ԱՀԿ-ն հաստատել է վարակի յոթ դեպք, իսկ երեքը՝ մահացել: Կիրակի օրը ավելի վաղ MV Hondius-ը ժամանել էր Կանարյան կղզիների Տեներիֆեի ափ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում