Պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսը աճել է
Տնտեսություն
ՊԳԿ-ի տվյալներով՝ ապրիլին պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսը աճել է երրորդ ամիսն անընդմեջ՝ պայմանավորված էներգակիրների թանկացմամբ և Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով առաջացած խաթարումներով։ Ինդեքսը կազմել է 130,7 միավոր՝ մարտի համեմատ աճելով 1,6 %-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2 %-ով։
Աճել են հատկապես հացահատիկային մշակաբույսերի, բուսական յուղերի և մսամթերքի գները։ Ցորենի և եգիպտացորենի թանկացման պատճառներից են եղանակային անբարենպաստ պայմանները, պարարտանյութերի թանկացումը և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բուսական յուղերի գները հասել են 2022-ից ի վեր ամենաբարձր մակարդակին՝ նավթի բարձր գների և կենսավառելիքի պահանջարկի աճի ֆոնին։
Միաժամանակ նվազել են կաթնամթերքի և շաքարի գները՝ պայմանավորված առատ մատակարարումներով ու արտադրության բարելավված կանխատեսումներով։
ՊԳԿ-ն նաև բարձրացրել է 2025 թվականի համաշխարհային հացահատիկային արտադրության կանխատեսումը՝ այն գնահատելով 3,04 մլրդ տոննա, ինչը 6 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Սակայն 2026 թվականի ցորենի բերքի հեռանկարները շարունակում են անորոշ մնալ՝ էներգակիրների և պարարտանյութերի թանկացման պատճառով։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում