Գերմանիայի ՊՆ Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա
Աշխարհ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը անսպասելի այցով ժամանել է Ուկրաինա, հաղորդում է DPA-ն։
Լրագրողների խոսքով՝ գերմանացի պաշտոնյան նախապես չի հայտարարել Կիև կատարելիք իր այցի մասին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Սպասվում է, որ նա Ուկրաինայի ներկայացուցիչների հետ կքննարկի զենքի ոլորտում համագործակցության ընդլայնումը։
«Գերմանիան և Ուկրաինան ռազմավարական գործընկերներ են, և համագործակցությունը օգտակար է երկու կողմերի համար էլ։ Սա հնարավորություններ է բացում բազմաթիվ նոր նախագծերի իրականացման համար», - մեկնաբանել է նախարարը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում