ԱՄՆ-Մեքսիկա սահմանին բեռնատար գնացքի վագոնում վեց դիակ է հայտնաբերվել
Աշխարհ
Վեց մարդու մարմին է հայտնաբերվել Տեխասի Լարեդո քաղաքի երկաթուղային կայարանում գտնվող բեռնատար գնացքի վագոնում, հաղորդում է The New York Times-ը։
Մարմինները հայտնաբերել է Union Pacific-ի աշխատակիցը, որը պատասխանատու էր գնացքների հյուսիս մեկնելուց առաջ վագոնների բեռնման և բեռնաթափման համար։ Նա հայտնաբերման մասին հայտնել է ոստիկանությանը։ Սկսվել է հետաքննություն։ Մահացածների ինքնությունը և նրանց մահվան ճշգրիտ պատճառը դեռևս պարզված չեն։
Թերթը պարզաբանել է, որ Լարեդոն գտնվում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին։
Նախորդ օրը քաղաքում ջերմաստիճանը գերազանցել է 90 աստիճան Ֆարենհայտը (32 աստիճան Ցելսիուս)։ Ջերմաստիճանը սովորաբար ավելի բարձր է փակ կոնտեյներների ներսում։ Պաշտոնյաները դեռևս չեն հաստատել, թե արդյոք մահացածները միգրանտներ են։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում