Իսրայելը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կհրաժարվի ԱՄՆ ռազմական օգնությունից․ Նեթանյահու
Աշխարհ
Իսրայելը պետք է հրաժարվի ԱՄՆ ռազմական օգնությունից 10 տարվա ընթացքում։ Այս մասին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Վարչապետը հայտարարել է, որ ցանկանում է Վաշինգտոնի ֆինանսական աջակցությունը՝ երկկողմ ռազմական համագործակցության ֆինանսական բաղադրիչը, զրոյի հասցնել։ Նեթանյահուն մանրամասնել է, որ խոսքը վերաբերում է տարեկան 3,8 միլիարդ դոլար գումարի, որը պետք է աստիճանաբար վերացվի։
Խոսելով նման հրաժարման հնարավոր ժամկետների մասին՝ վարչապետն ասել է, որ ցանկանում է արդյունքների հասնել առաջիկա 10 տարիների ընթացքում։ Նա ընդգծել է, որ չի ցանկանում սպասել ԱՄՆ հաջորդ Կոնգրեսի որոշմանը, այլ մտադիր է գործընթացը սկսել հիմա։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում