«MV Hondius» նավում հանտավիրուսի բռնկումից հետո ՄԱԿ-ը հայտարարություն է տարածել
Համաշխարհային Մամուլ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար António Guterres-ը հայտարարել է, որ հանտավիրուսի բռնկման հետևանքով հասարակության համար ընդհանուր վտանգը շարունակում է մնալ ցածր։ Նա X սոցիալական հարթակում նշել է, որ իրավիճակը վերահսկելի է, սակայն անհրաժեշտ է ուժեղացնել միջազգային համագործակցությունը՝ բոլորի անվտանգությունն ապահովելու համար։
Գուտերեշը հատուկ անդրադարձել է MV Hondius զբոսաշրջային նավին, որտեղ արձանագրվել էր վիրուսի բռնկումը։ Նրա խոսքով՝ միջազգային կառույցներն ու տարբեր երկրների կառավարությունները պետք է շարունակեն համատեղ աշխատանքը՝ ուղևորների և անձնակազմի անվտանգությունը պահպանելու նպատակով։ Նա նաև աջակցություն է հայտնել այն երկրներին, որոնք ներգրավված են իրավիճակի վերահսկման գործընթացում։
Հայտնի էր դարձել, որ Արգենտինայից դեպի Կաբո Վերդե ուղևորվող նավում գրանցվել է հանտավիրուսի բռնկում, որի հետևանքով մահացել է երեք մարդ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ վիրուսը ներկայումս վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի բնակչության համար։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից