Ֆրանսիայում հաստատվել է հանտավիրուսով վարակման առաջին դեպքը
Աշխարհ
Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հայտարարել է, որ երկրում պաշտոնապես հաստատվել է հանտավիրուսով վարակման առաջին դեպքը։ Նրա խոսքով՝ համապատասխան ախտանշաններով հիվանդ կնոջ անալիզների արդյունքները դրական են եղել, և ներկայումս պացիենտը բուժում է ստանում հիվանդանոցում։
Ֆրանսիական իշխանությունները նաև հայտնել են, որ հայտնաբերվել է 22 մարդ, ովքեր շփում են ունեցել վարակված անձանց հետ։ Բժիշկներն ու համաճարակաբանները սկսել են վերահսկել նրանց առողջական վիճակը՝ վիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։
Հանտավիրուսի շուրջ մտահոգությունները մեծացել են այն բանից հետո, երբ մայիսի 3-ին Արգենտինայից դեպի Կաբո Վերդե ուղևորվող «MV Hondius» զբոսաշրջային նավում գրանցվել էր վիրուսի բռնկում, որի հետևանքով մահացել էր երեք մարդ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել էր, որ հասարակության համար ընդհանուր վտանգը շարունակում է մնալ ցածր, սակայն իրավիճակը պահանջում է միջազգային ուշադրություն և վերահսկողություն։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում