Ուկրաինայում պատրաստվում են վերացնել զինկոմիսարիատների համակարգը
Հասարակություն
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը քննարկում է տարածքային զորահավաքային կենտրոնների՝ այսպես կոչված զինկոմիսարիատների ամբողջական վերացման տարբերակը։ «Ուկրաինական պրավդա»-ի փոխանցմամբ՝ գործող կառույցները նախատեսվում է վերափոխել «Reserve+» անվանումով նոր գրասենյակների, իսկ որոշ գործառույթներ փոխանցել ոստիկանությանը և հավաքագրման կենտրոններին։
Նոր համակարգը բաժանվելու է երկու հիմնական ուղղության։ Առաջինը լինելու են համալրման գրասենյակները, որոնք զբաղվելու են զինվորական հաշվառմամբ, հավաքագրմամբ և ծառայության ձևակերպմամբ։ Երկրորդ ուղղությունը լինելու են ուղեկցման գրասենյակները, որոնք պատասխանատու կլինեն զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական աջակցության, վճարումների և փաստաթղթային հարցերի համար։
Ուկրաինական իշխանությունները նաև նախատեսում են հանրային վայրերում բացել առանձին հավաքագրման կետեր և հատուկ կենտրոններ՝ բուժզննման ու ծառայության ձևակերպման գործընթացի համար։ Միևնույն ժամանակ դեռևս բաց է մնում հարցը, թե ով պետք է պարտադիր զինվորական հաշվառման ենթակա անձանց տեղափոխի այդ կենտրոններ։ Պաշտպանության նախարարությունը ցանկանում է այդ գործառույթը փոխանցել ոստիկանությանը, սակայն ազգային ոստիկանությունը դեմ է արտահայտվել այդ առաջարկին։ Բարեփոխման վերջնական ժամկետները դեռևս չեն հրապարակվել։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում