Հունգարիայում հայտարարել են Ուկրաինայի՝ Եվրամիություն մտնելու խիստ պայմանների մասին
Համաշխարհային Մամուլ
Հունգարիայի արտգործնախարարի պաշտոնի հավակնորդ Անիտա Օրբանը հայտարարել է, որ երկրի նոր կառավարությունը չի աջակցի Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը, եթե Կիևը չկատարի խիստ պայմաններ։ Այս մասին հայտնել է հունգարական Index պարբերականը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը կարող է քննարկվել միայն հստակ չափանիշների, խիստ պահանջների և անվտանգության երաշխիքների հիման վրա։ Անիտա Օրբանը նշել է, որ Բուդապեշտը չի պատրաստվում աջակցել արագացված կամ քաղաքական որոշումների հիման վրա իրականացվող անդամակցության գործընթացին։
Ավելի վաղ Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը նախազգուշացրել էր երկրի նոր ղեկավարությանը՝ կոչ անելով չհրաժարվել ազգային շահերի պաշտպանությունից Բրյուսելի ճնշման տակ։ Նրա խոսքով՝ իշխանությունները չպետք է զոհաբերեն երկրի ինքնիշխանությունն ու հայրենասիրական սկզբունքները ֆինանսական կամ քաղաքական շահերի դիմաց։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում