Երևանում կայանալիք COP17-ին աջակցելու նպատակով ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
Այլ
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ասիական զարգացման բանկի (ADB) միջև այսօր կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպմանն աջակցող տեխնիկական աջակցության ծրագրի իրականացմանը։
Հուշագրով նախատեսվում է դրամաշնորհային աջակցություն, որը կուղղվի COP17-ի կազմակերպչական և համակարգման կարողությունների զարգացմանը, կենսաբազմազանության ոլորտում գիտելիքահեն հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև միջազգային համագործակցության և փորձի փոխանակման խթանմանը։
Այս համագործակցությունը կարևոր քայլ է Հայաստանի՝ COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու ճանապարհին։ Այն հնարավորություն կտա ոչ միայն ապահովել համաժողովի արդյունավետ անցկացումը, այլև միջազգային հարթակում ներկայացնել Հայաստանի կենսաբազմազանությունը, բնապահպանական քաղաքականությունը և բնության պահպանության ուղղությամբ մեր երկրի հանձնառությունը։
Նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն եմ հայտնել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լյազիզա Սաբիրովային՝ Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար։
Հիշեցնենք, որ COP17-ը կկայանա 2026 թվականի հոկտեմբերին Երևանում և կլինի մինչ օրս Հայաստանում անցկացվող ամենախոշոր բազմակողմ միջազգային միջոցառումը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում