Զելենսկի. Ուկրաինան քննարկել է ԱՄՆ-ում «ղեկավարների մակարդակով հանդիպումների հնարավոր ձևաչափերը»
Աշխարհ
Ուկրաինայի պատվիրակությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ քննարկել է «առաջնորդների մակարդակով հանդիպումների և բանակցությունների հնարավոր ձևաչափերը»՝ ուկրաինական հակամարտությանը վերջ տալու համար, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Մայիսի 7-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը ժամանել է Ֆլորիդա՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների համար։ Նրա հանդիպումների մանրամասները և զրուցակիցների անունները չեն հրապարակվել։ Մայիսի 11-ին Զելենսկին հայտարարել է, որ Ումերովը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆի և նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։
«Ամերիկայում քննարկվել են առաջնորդների մակարդակով հանդիպումների և բանակցությունների հնարավոր ձևաչափերը», - գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։ Նա չի մանրամասնել, թե կոնկրետ որ հնարավոր հանդիպումներն են քննարկվում, միայն նշելով, որ դրանք վերաբերում են հակամարտության ավարտին։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ ոչ միայն Մոսկվայում, այլև երրորդ երկրում, բայց միայն վերջնական համաձայնագրեր ստորագրելու համար։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում